21 04 2022

Արցախում թուրքը չի կարող ոտք դնել, վեր կացեք, ժողովո՛ւրդ, մարզերից եկեք․ զովածի ծնող



 «Կուզենայի տուն էլ չունենայի, բայց տղաս կողքս լիներ»,-նման կերպ արտահայտվեց 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատներից մեկը՝ Ազատության հրապարակում, որտեղ նրանք փորձում էին վրան բարձրացնել՝ պայքարին միանալու համար, բայց ոստիկանները խոչընդոտում էին։

Նրանք հայտարարեցին, որ եթե անգամ թույլ չտան վրան բարձրացնել՝ իրենք առանց վրանի կմնան հրապարակում՝ իրենց որդիներն ավելի բարդ պայմաններում  են եղել։

«Մեզանից թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել, Արցախում թուրքը չի կարող ոտք դնել, վեր կացեք, ժողովո՛ւրդ, վեր կացեք, եկեք, մարզերից եկեք»,-կոչ արեց մեկ այլ հարազատ։։

Ով պատերազմի ցավը զգացել է, թող գա, միանա մեզ՝ նշեց հարազատներից մեկ ուրիշը։

«Ոչ մի քաղաքական ուժի հետ մենք կապ չունենք, 44-օրյայի մասնակցած տղերքի կողքն ենք կանգնում»,-ասաց մեկ այլ հարազատ։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ