Մեր հացադուլը վերկուսակցական պայքար է, մենք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մարմնավորումն ենք, այս քայլը պետք է ազդակ լինի մյուսներին պայքարի դուրս գալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանը:
«Եկել է պահը, որ գանք այն գաղափարին, որ երբ հարցը կենսական շահերին է վերաբերում, պետք է անձերից վեր կանգնենք:
Հացադուլն ինդիկատոր է, որով չափելու ենք՝ ի վերջո կա՞ անկախության սերնդի այն խումբը, որը պատրաստ է կրիտիկական պահին զգալ, թե որն է իր հանձնառությունը: Հասել ենք արժանապատվության կարմիր գծին, և իրականում մեզ ճանաչողները գիտեն, որ մենք ծայրահեղական չենք, սակայն իրավիճակն է ծայրահեղ»,-ասաց Նվերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը