20 04 2022

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդ

Երևանի քաղաքապետարանը 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30-ից 22:00-ն կկազմակերպի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով.

հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան,

հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ,

հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,

հետադարձը՝ նույն ուղեգծով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ