44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն այս պահին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում են տալիս առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Նրանք հիմք են ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» արտահայտությունը։ Դատախազության դիմաց հավաքված ծնողներին հանդիպեց Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետը , որին էլ ծնողները փոխանցեցին դիմումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը