18 04 2022

Այս պայքարն ավարտվելու է հաջողությամբ․ կոչ եմ անում բոլորին գալ Ազատության հրապարակ․ Գևորգ Պետրոսյան



« Այս պայքարն ավարտվելու է հաջողությամբ»,-նման համոզմունք հայտնեց հասարակական գործիչ, իրավաբան, ԱԺ  նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝  Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում։

« Սա քաղաքական ուժի և իշխանության պայքար չէ, դիվիդենտներ շահելու պայքար չէ, սա պետականափրկության պայքար է։  Այսօր զոհասեղանին դրված է Հայաստանը, մեր պետականությունը , որը պետք է հետարքրքի թե՛  Հայաստանի բնակչությանը և թե՛ մեր հարգարժան սփյուռքահայությանը ։  Կոչ եմ անում բոլորին գալ Ազատության հրապարակ, Նիկոլ Փաշինյանյանին պետք է վռնդել իշխանությունից,  որովհետև նա ձախողել է պետական կառավարման գործընթացը և ինքն էլ չգիտի թե ինչով է զբաղված»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ