«Ամեն օր այս իշխանությունն ու իրենց պատգամավորները փորձում են մարդկանց գիտակցությունը պատրաստել նրան, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Փաշինյանի ասածը հետևյալն էր՝ «Ես Արցախը տալիս եմ Ադրբեջանին, մարդկ կա՞, որ դեմ ա», մենք այստեղ ենք և ասում ենք՝ այո՛, մենք դեմ ենք, հրավիրում ենք մարդկանց այստեղ երկխոսելու , բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն պահանջներ ,բողոք հրավիրված են երկխոսելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը ։
«Մեր ինքնության ու պետության պահպանման հարցն է և միայն միասին ենք լուծելու՝ թև- թիկունքի տված»,-ասաց սոս Հակոբյանը՝ հավելելով․ «Մենք գլորվում ենք դեպի ներքև , սրան հարմարվել չկա։ Վճռական են լինելու մեր գործողությունները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը