14 04 2022

Ի՞նչ է նշանակում երեխաներին վանդակի նման փակել դպրոցում, ինչ իշխանությունն է, այն էլ իրենց կադրերն են․ ծնող



Ոչ ոք իրավունք չունի դպրոցի դարպասները փակելու աշակերտի ծնողի առջև։ Խնդրել ենք տնօրենը իջնի և պարզաբանի, թե ինչու են դարպասները փակել։ Այս մասին Չեխժովի դպրոցի մոտ ասաց աշակերտների ծնողներից մեկը։

Նշենք, որ Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։  Երկուշաբթի օրը եղել է   մանկավարժական խորհրդի նիստ, որտեղ նորից ընտրել են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ  այսօր  ընտրություն է  կատարում խորհուրդը, որը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը՝  լիազոր մարմնի ներկայացուցիչ:

«Ի՞նչ է նշանակում երեխաներին վանդակի նման փակել դպրոցում, ինչ իշխանությունն է, այն էլ իրենց կադրերն են։ Պահանջում ենք գա քաղաքապետարանի ներկայացուցիչը, բերի գրավոր օրենքը որտեղ գրված է, որ պետք է դպրոցի դարպասը փակ լինի երեխաներին պահեն փակի տակ»։

 Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել է դեկտենբեի 15-ին, որից հետո , քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝  մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։  Սակայն  Տաթևիկ Մելքոնյանին այսօր փոխանցել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը   քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ