11 04 2022

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ

 

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազտների առաջարկությամբ և մասնակցությամբ Գորիսում կստեղծվի խորհուրդ. Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի
հետ հանդիպմանը զոհվածների հարազատները քննարկել են խորհրդի գործունեությանն ուղղված մի շարք հարցեր: Հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
 
Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, սակայն միշտ չէ որ հնարավոր է լինում ամբողջովին գնահատել ընտանիքների կարիքները, մտահոգող հարցերը: Զոհված զինծառայողների հարազատները՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից, հանդիպել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ և առաջարկել ստեղծել հանձնաժողով, որի կազմում կլինեն զինծառայողների հարազատները, ովքեր ժամանակ առ ժամանակ կներկայացնեն իրենց մտահոգող հարցերը, հանդես կգան առաջարկություններով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ յուրաքանչուրիս պարտքն է ամենօրյա աշխատանք տանել՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր ընտանիքներին, հետամուտ լինել, որպեսզի մտահոգող հարցերը հրատապ կարգով լուծում ստանան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ