11 04 2022

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը. Արման Թաթոյան

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ

Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:
Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:
Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:
Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:
Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:
Քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:

Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ