10 04 2022

Խոշոր հրդեհ՝ Մարգարյան հիվանդանոցում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Մարգարյան հիվանդանոցում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը  03:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի 1-ին հարկում կրակ է նկատվում: Օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 1, թիվ 3, թիվ 2 և թիվ 5 հրշեջ-փրկարարական  ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքերլ են ծննդատան աշխատակիցները:  Ամբողջությամբ այրվել է կապի սենյակը՝ իր գույքով: 

Օպերատիվորեն  ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի  և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պազվում է: 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ