Աշխարհում կորոնավիրուսով վարակվածության գրանցված դեպքերն ապրիլի 9-ի դրությամբ հասել են 497 490 860-ի։ Տվյալներն ամփոփել է Ջոնս Հոփքինսի համալսարանը։
Վիրուսի տարածման սկզբից մինչ օրս ամբողջ աշխարհում Քովիդից մահացել է 6 174 362 մարդ։
20 միլիոնից ավելի վարակվածներ ունեցող երկրների շարքում են ԱՄՆ-ն (80 386 635 վարակվածներ), Հնդկաստանը (43 034 217), Բրազիլիան (30 125 540), Ֆրանսիան (26 887 490), Մեծ Բրիտանիան (21 716 180), Գերմանիան (22 629 378)։
Worldometer հարթակի տվյալներով՝ մոլորակի յուրաքանչյուր 1 միլիոն բնակչի շրջանում մահվան գործակիցը 795,3 է։ Ապրիլի 9-ի դրությամբ պատկերն այսպիսին է․ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 1 միլիոն մարդուց Քովիդի հետևանքով մահացել է 3 025-ը, Հնդկաստանում՝ 372-ը, Բրազիլիայում՝ 3 072-ը, Ֆրանսիայում՝ 2 185-ը, Մեծ Բրիտանիայում՝ 2 478-ը, Գերմանիայում՝ 1 568-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը