09 04 2022

Հայաստանը փորձադաշտ չէ. ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան առջև կենսաբանական լաբորատորիաների թեմայով



Այսօր ԱՄՆ դեսպանության առջև,«Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունն ակցիա իրականացրեց։ Նրանք պահանջում են, որ  Հայաստանում  գործող կենսաբանական լաբորիատրիաներում միջազգային մոնիթորինգ իրականացվի։

«Ալյանս» կուսակցության երիտասարդական միության համակարգող Դենիս Պողոսյանը հայտնեց, որ եթե ռուս-ուկրաինական ճգնաժամը չլիներ, ապա չէր էլ բացահայտվի, որ Ուկրաինայում գործող կենսաբանական լաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում։

«Հավաքվել են ԱՄՆ դեսպանատան մոտ, քանի որ հայտնի է` կենսալաբորաբորիաները Պենտագոնի ֆինանսավորմամբ են գործում։ ՀՀ-ում ևս գործող 12 կենսաբանական լաբորատորիաներ ունենք` 3 լաբորատորիա Երևանում է գործում, իսկ մյուսները մարզերում են։ Կան կասկածներ, որ դրանցում նույնպես նույնպես կենսաբանական զենք է արտադրվում։ Մեր պահանջն այն է, որ միջազգային մոնիթորինգ լինի, որպեսզի պարզենք` կենսաբանական լաբորատորիաների մղումներն արդա՞ր են, թե ոչ»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` եթե հայաստանյան կենսալաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում, ապա դրանք պետք է փակվեն. կենսաբանական լաբորատորիաները ՀՀ–ում տեղ չունեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ