Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ ապրիլի 8-ին 300-ից ավելի վանաձորցիներ Վանաձորի Արցախ պուրակում էին:
Պատմական այդ պուրակում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը։ Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառումն անցկացվեց հայրենասիրական ոգեշնչող երաժշտության ներքո, խոսք ասացին ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, Վանաձորի Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը, ասմունքով հանդես եկավ պոեզիայի թատրոնի արտիստ Հրաչուհի Լոռեցյանը։
Հիշեցնենք, որ Արցախի դրոշը տեղադրվել էր նաև Արտաշատում և Սպիտակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը