08 04 2022

ՌԴ-ի հետ հարաբերությունների վտանգվելը նշանակում է կործանում․ Գագիկ Համբարձումյան



Սա հանուն Հայաստանի և Արցախի ակցիա է և աջակցություն է մեր ռազմավարական դաշնակցին՝ ՌԴ-ին։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։

«Նկատում եք ամեն օր, ամեն ժամ իշխանության թեթև ձեռքով, իր արբանյակների միջոցով ոչ միայն վարկաբեկում, այլ նաև վտանգի տակ է դրվում ռազմավարական դաշնակցի հետ մեր կեսնական հարաբերությունները»,- ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով, ՌԴ-ի հետ հարաբերությունների վտանգվելը նշանակում է կործանում։

Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության  անվտանգության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ