08 04 2022

ՌԴ-ն իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի․ Միքայել Համբարձումյան



Այս միջոցառումը որևէ կերպ հակաուկրաինական ուղղվածություն չունի։ Ուկրաիանայի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է և մենք հույս ունենք, որ ռուսական և ուկարիանական պետությունները ժամանակի ընթացքում կգտնեն խնդիրների լուծումը։ Այս մասին ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը։

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ես և իմ ընկերները ևս մեկ անգամ արձանագրում ենք հայ-ռուսական բարեկամության կարևորությունը և այս ակցիան դրա նպատակն ունի։ Փաստենք, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և այդ դաշնակցությունը ենթադրում է  նաև պարտավորություններ։ ՌԴ-ն իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի թեկուզ այսպիսի ակցիաների տեսքով․ ՌԴ-ն պետք է տեսնի, որ հայ ժողովուրդն իր կողքին է»,-ասաց Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության  անվտանգության։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ