07 04 2022

Փոփոխություններ՝ բնակելի տան օտարման գործարքների եկամտային հարկի հաշվարկման կարգում

Փոփոխություններ՝ բնակելի տան օտարման գործարքների եկամտային հարկի հաշվարկման կարգում

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թ. հունվարի 1-ից անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ:  Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

Այսպես, անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝

1) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է  եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով.

2) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիներից հետո օտարվելու դեպքում, եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում։

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` մինչև 01.01.2022թ. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարված (այսինքն՝ մինչև 01.01.2022թ. սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած) անհատական բնակելի տների մասով ստացվող եկամուտների գծով ազատվում են եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ