Որ Նիկոլը գնում է հանդիպման, որևէ մեկն այդ հանդիպումից առաջ բա՞ն սպասում է: էս 4 տարվա ընթացքում նիկոլը որևէ տեղ այցից որևէ դրական բանով վերադարձե՞լ է, որ մենք սպասեինք: Բողոքի ակցիայի ժամանակ րագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
«Կամ 4 տարվա ընթացքում որևէ բան այս կառավարությունն արե՞լ է, չի արել, հիմա այս կառավարությունը միայն մեկ բան կարող է անել՝ իր հրաժարականը: Մի բան պետք է հասկանան, որ արդեն ազգին ու ժողովրդին վնաս են տալիս, եթե սա չեն հասկանում, էլ չգիտեմ ինչ ասեմ: Պետք է հասկանան, որ էս ժողովրդին չեն կարողանում օգնել, 4 տարի որևէ բան չի եղել, ինչի են մտածում, որ հաջորդ 4 տարին կախարդական է լինելու, կարողանալու են բան անել: Պետք է այս մարդիկ հասկանան, որ պետության, ազգի շահն ավելի բարձր է, քան պարզ իշխանական շահը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը