06 04 2022

Առաջարկ այն մարդկանց, ովքեր դժգոհում են ընդդիմությունից․ Կարեն Ճշմարիտյան



«Առաջարկ այն մարդկանց, ովքեր դժգոհում են ընդդիմությունից։  Նախ ասեմ, որ մեզ մոտ ընդիդիմության մասին ձևավորված կարծրատիպեր կան , որ ընդդիմությունը պետք է լինի անպատասխանատու , պետք է ազգային ու պետական շահերին հետևողական չլինի, այլ առաջնորդվի մի բանով՝  ինչքան պետության ու երկրին վատ, այդքան՝  մեզ լավ։  Այս ընդդիմության դեպքում այդպես չի։ Դրա համար էլ հոգեբանական հակասություն է առաջանում։ Մարդկանց մոտ ընկալվում է , որ  էս վախտ պետք է էսպես անեին, էնպես անեին․․․

Բայց իրենք դա են տեսել, դա են պատկերացնում, որ պետք է  ընդդիմությունը ղժղժա և այլն։  Բայց պետք է սովորեն, որ ընդդիմությունը նաև էսպիսին պետք է լինի, պետք է ազգային ու պետական  շահը  առաջնային լինի , պետք է ավելորդ չխոսեն, սուտ  չխոսեն , կեղծավորություն չպետք է անի և այլն։ Կառաջարկեի, որ սրա ուղղությամբ մտածեին և երկրորդ՝ ովքեր որ փորձում են ընդդիմությանը քննադատել, թող այդ քննադատության փոխարեն իրենց հարևանին տեղեկացնեն իրողությունների մասին։

Այն հարևանին կամ բարեկամին, որին չեն կարողացել համոզեն․ թող  անձամբ նրանց վրա աշախտեն, ոչ թե ընդհանուր հայտարարություն անեն՝  էս արեք, բա՝ դե արեք։ Նաև ինֆորմացիայի խնդիրը պետք է  լուծել, որ մարդիկ տեղեկացված լինեն, խնդիրը ինֆորմացիայի  ազդեցությունն ուժեղացնելու, բազմապատկելու  մասին է, որ ընկալումները մարդկանց փոխվեն»,- այս մասին ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝  «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով  քննարկման ժամանակ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ