04 04 2022

Վերջին հանգրվանում ենք․ Եթե տեր չկանգնենք Արցախին, մի քանի ամիս հետո Արցախ չենք ունենա․ Չալաբյան



Եթե մենք անմիջական մեր գործողություններով տեր չկանգնենք Արցախին, կարող է մի քանի ամիս հետո Արցախ չունենանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Արցախցիները գալիս են այն գիտակցությանը, որ Հայաստանը իրենց հանձնում է։ Հասել ենք մի կետի, որ մեր պատմական հայրենիքի մի կարևորագույն մասը, որը երբևէ թուրքի կողմից չի նվաճվել, միշտ հայկական է եղել, այդ մի մասը կարող է դառնալ թուրքի փայ, ոնց որ դարձել է մեր պատմական հայրենիք զգալի մասը․․․»,-ասաց նա։

Չալաբյանի խոսքով, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, հնարավոր կլինի դրական շրջադարձ ունենալ։

«Այսօր վերջին հանգրվանում ենք գտնվում, եթե մենք զրկվենք Արցախում հայկական ներկայությունից, էլ ոչինչ չենք կարող անել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ