Ես ո՛չ «Հայաստան» դաշինքից եմ, ո՛չ «Պատիվ ունեմ» դաշինքից եմ, բայց բոլոր միջոցառումնեին փորձելու եմ ներկա լինել, որը ուղղված կլինի այս իշխանությունների հեռացմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, անդրադռանալով ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին։
Փորձագետի խոսքով, բնական է, որ այդ հանրահավաքից հետո իշխանափություն չի լինելու, բայց այն կարող է սկիզբ դնել կարևոր գործընթացի։
«Մեկ հանրահավաքով հարց չի լուծվում, բայց սա կարևոր գործընթացի սկիզբ է դնում։ Պետք փորձել առավելագույն մասնակցություն ապահովել այս և հետագա գործընթացներին։ Կոչ եմ անում գալ Ազատության հրապարակ, կամք ի ցույց դնել, այլ ոչ թե աղետից հետո հայի բախտ անիծել»,- ասաց Ջամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը