04 04 2022

Գորիս համայնքի ղեկավարը կրկին լծվել է համայնքը շենացնելու գործին

Գորիս համայնքի ղեկավարը կրկին լծվել է համայնքը շենացնելու գործին

Գորիսի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք,որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը  կրկին լծվել է համայնքը շենացնելու գործին:

Մի շարք թաղամասերում նախատեսվում է հիմնովին նորոգել բազմաբնակարան շենքերի բակերը: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախագծող ընկերության ներկայացուցիչների հետ այցելել է տարբեր թաղամասեր: Համայնքի ղեկավարը աշխատանքային շրջայցի ընթացքում նաեւ ջերմ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ:

Գորիսում, ինչպես նաեւ բոլոր բնակավայրերում սկսվում են մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց շուրջ այս պահին նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում, բազմաթիվ ծրագրերի մասով արդեն իսկ շինաշխատանքների մրցույթները հայտարարված են: Նախատեսվող աշխատանքների շրջանակներում համայնքի ղեկավարն այցելել էր Ավանգարդ 5-րդ թաղամաս /Ծտի բներ/, Գալստյան փողոց, Մաշտոցի փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքեր, որոնք պլանավորվում են հիմնովին նորոգել:

Այս տարի նաև կենտրոնական, երկրորդային մի շարք ճանապաարհներ ու փողոցներ են հիմնովին նորոգվելու: Գորիսում այս տարի ևս մեծածավալ շինաշխատանքներ են պլանավորվում, որոնք խոշորացված համայնքում կենսական նշանակության հարցեր են լուծելու, ինչպես նաև սահմանամերձ բնակավայերի բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն են լուծելու: Սպասվող ծրագրերի մասին առավել մանրամասն կներկայացվի առաջիկայում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ