Առավոտյան տեղեկացանք, որ Դիանա Մինասյանին տնօրենի ԺՊ նշանակելու որոշում է կայացվել քաղաքապետարանի կողմից։ Ծնողները ինքնաբուխ որոշեցին հավաքվել դպրոցում, արտահայտելու իրենց բողոքելու այդ նշանակումից։ Այս մսին Չեխովի դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Չեխովի ծնողական խորհրդ նախագահ Աննա Աբրահամյանը։
«Այնքան հեշտ է քանդել միանգամից տարիներով ստեղծածը։ Ունենք մեր դպրոցի ներսից թեկնածուն, որը շատ լավ կատարում է իր պարտականությունները, որը կապված է դպրոցի ներքին կարգ ու կանոնի հետ։ Տարեվերջին, երբ շատ հարցեր կան, դրսից մեկին բերել նշանակելը չենք հասկանում»,- նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով որպես բողոքի դրսևորում ծնողը կամ կարող է չուղարկել իր երեխային այդ դպրոց, կամ դպրոցը փոխի, սակայն այլ եղանակներ բղոքի արտահայտման չի տեսնում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը