30 03 2022

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանքի տակ կմնա ևս մեկ ամիս

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանքի տակ կմնա ևս մեկ ամիս

Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռեւս որեւէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որեւէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ եւ անաչառ, զերծ ներքին եւ արտաքին ճնշումներից:

Այս գործը անօրինականությունների բնույթով եւ ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»,- գրել է փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ