«Կան իրավիճակներ, և մենք էլ ենք բազմիցս հանդիպում, երբ աշխատողները տարիներով չեն օգտվում իրենց ամենամյա արձակուրդից, չնայած նրան, որ Աշխատանքային օրենսգրքով կա հստակ կարգավորում, որ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել առավելագույնը 18 ամիս, այն էլ աշխատողի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ: Այսինքն մի կողմից ստացվում է, որ օրենսդրությամբ կա կարգավորում, բայց մյուս կողմից իրականությունը մի փոքր այլ է: Մենք նախագծով առաջարկել ենք հետևյալը, որ այն պարագայում, երբ գործատուն 18 ամիս հետո կրկին շարունակի չտրամադրել ամենամյա արձակուրդը, այս պարագայում կիրառվի արդեն տուգանք»,- Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցին.
«Աշխատանքային իրավունքի խախտման տեսանկյունից ամենահաճախ հանդիպող դեպքերից է արձակուրդի ժամկետների խախտումները, չտրամադրումը. ինչ կարգավորումներ, հստակեցումներ կան այս ուղղությամբ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը