28 03 2022

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք․ նախորդ օրը կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք․ նախորդ օրը կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 468-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նախորդ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որևէ քաղաքացի չի մահացել, մահացածների թիվը 8610 է:

Մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1675 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 324-ի:
 
Մեկ օրում առողջացածների թիվ 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 819, փաստացի բուժվողներինը՝ 2364: Մեկ օրում արվել է 2397 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 968 785 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ