Գերի ընկած ուկրաինացի զինծառայողները պահվում են պատշաճ պայմաններում՝ լիովին համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, իսկ Ուկրաինան խախտում է մարդասիրական նորմերը, հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
Նա հավելել է, որ ուկրաինացի ռազմագերիներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվում։
«Այս հարցով ԿԽՄԿ-ի հետ համագործակցություն կա»,- ասել է Միզինցևը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները կոպտորեն խախտում են մարդասիրական տարրական նորմերը։
«Էլ չենք խոսում ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ Ժնևյան կոնվենցիայի պահանջները չկատարելու մասին։ Չնայած դրան, ռուսական կողմը կշարունակի մարդասիրական նորմերի համաձայն և հարգանքով վերաբերվել ուկրաինացի ռազմագերիներին»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը