22 03 2022

Ադրբեջանական դիրքից Կարմիր շուկայի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Ադրբեջանական դիրքից Կարմիր շուկայի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանին և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ