21 03 2022

Էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման բանալիները դեռևս չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին

Էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման բանալիները դեռևս չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին

Դատական դեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները մարտի 21-ի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել։

«Ի լրումն Դատական դեպարտամենտի 2022թ. մարտի 18-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:

Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող:

Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ