21 03 2022

Կիևյան կամրջից ցած նետված քաղաքացին 24 տարեկան էր. ՔԿ



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 21-ին ժամը 06:40-ին քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ