21 03 2022

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 166 տրանսպորտային միջոց. ԱԻՆ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 166 տրանսպորտային միջոց. ԱԻՆ

Մարտի 20-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շինուհայրի և Շուռնուխի առաջնային օգնության կետերից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 125 ավտոմեքենա և 245 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

***

Մարտի 20-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

***

Մարտի 20-ին, ժամը 17։52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սկզբնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 29 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ