Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«Մեր ժամանակ բնակարանաշինության այնպիսի ծավալներ էին, որ մտածում էինք իրականացնել նաև սոցիալական բնակարանաշինություն և անում էինք այդ աշխատանքը։ Այդ ամբողջը կախված էր բյուջետային մուտքերից։ Մենք ամեն տարի սեպտեմբերին վերանայում էինք բյուջեի եկամտային և ծախսային մասերը, գումարներ ավելացնում այդ նպատակով։ Հիմա երկրում ունենք այնպիսի խավ, որը երբեք ի վիճակի չի լինելու բարելավել իր բնակարանային պայմանները։ Այս ամենը կախված է տնտեսության զարգացման հետ։ Պարտադիր պետք է վերացնել սոցիալական ոլորտում ստեղծված խառնաշփոթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը