16 10 2020

Ինչպե՞ս կարող եք կենսաթոշակ և նպաստ ստանալ Ստեփանակերտում

Ինչպե՞ս կարող եք կենսաթոշակ և նպաստ ստանալ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից  սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել

047-94-54-43 հեռախոսահամարով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ