27 04 2020

Զարուհի Բաթոյանը դիմում է 9-րդ ծրագրի շահառուներին

Զարուհի Բաթոյանը դիմում է 9-րդ ծրագրի շահառուներին

Աշխատանքի և սոցհարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել է․

«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ,

երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը: 

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: 
Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»,– գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ