Ապրիլի 25-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ակցիայի պահանջն էր գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները չպահանջելն արտակարգ դրության պայմաններում։
«Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ ակցիաները շարունակական են լինելու։
Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանը նրանց խնդրեց ողջամիտ ժամանակում հեռանալ Կառավարության շենքից եւ ավարտել բողոքի ակցիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը