Այս պահին բանկում հասանելի է 96 մլն դրամ 4-րդ միջոցառման համար և 457 մլն դրամ՝ 6-րդի, վաղը հասանելի կլինի ևս 375 մլն դրամ՝ 7-րդ ծրագրի համար: Այս մասին կառավարության նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատասխանելով հարցին, թե մինչ այս պահը քանի անձի է տրամարդվել վիրուսի կապակցությամբ աջակցություն գումարի տեսքով։
«Վաղվա դրությամբ 928 մլն դրամ հասանելի կլինի բանկերում. դրա մի մասն արդեն իսկ քաղաքացիները ստացել են»,- նշեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը