ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաև աշխատանք:
Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաև այս խմբի մեր հայրենակիցներին:
Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:
Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում»:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ մարտի 25-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի»։
Փոշմանե՞լ է վարչապետը, թե՞ նրան զեկուցել են սեփական անտեղյակության մասին։ Այնուամենայնիվ, հաճախ ենք ստիպված լինում հիշել վարչապետի՝ օրերի տարբերությամբ հակասական հայտարարությունների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը