Կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա ասաց, որ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը