ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր (հղումն՝ այստեղ, 2019 թվականի նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգի 39-րդ հարց):
Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացվող փոփոխություններին բազմիցս ենք անդրադարձել: Հիմնական նպատակը դարձյալ նույնն է՝ ամեն գնով ապահովել պետական ծրագրերի կատարողականը: Այս անգամ էլ ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:
Միջազգային դրական փորձին համապատասխան՝ գործող կարգավորումը նախատեսում էր զբաղվածության պետական աջակցության տրամաբանական փուլեր: Առաջին փուլի համար սահմանված ողջամիտ ժամկետում (մինչև 3 ամիս) գործազուրկը պետք է ուղեգրվեր գործատուի մոտ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու: Այս փուլում հարմար աշխատանքի չտեղավորվելու դեպքում, ըստ գնահատված կարիքի, գործազուրկը պետք է ընդգրկվեր զբաղվածության այս կամ այն ծրագրում և պետական բյուջեից ստանար աջակցություն իր զբաղվածությունն ապահովելու նպատակով: Զբաղվածության կայունությունը և պետական ֆինանսավորման շրջանակներում առկա կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար նախատեսված էին հետևյալ կարգավորումները.
Կառավարության որոշմամբ՝ առանց օբյեկտիվ հիմնավորման՝
Ստացվում է, որ գործատուն կարող է աշխատանքի ընդունել գործազուրկի և միայն զբաղվածության պետական աջակցությամբ՝ առանց իր միջոցներից ծախս կատարելու, պահել աշխատող: Աջակցության ժամկետը լրանալուց հետո կարող է ազատել նրան աշխատանքից՝ առանց որևէ պարտավորության:
Կոնկրետ օրինակ գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրով գործազուրկին աշխատանքի տեղավորելու համար՝
Սա կարելի՞ է համարել զբաղվածության պետական ծրագիր: Նման պայմաններով (աշխատողի համար կատարվող ծախսերի ամբողջական հատուցում պետական բյուջեից և կայուն զբաղվածության պահանջի բացակայություն) ծրագրի փոխարեն գոնե տրամաբանական կլիներ ստեղծել աշխատատեղեր պետական հատվածում, որը կզբաղեցնեին գործազուրկներն ու արդյունք կապահովեին պետության համար:
Իսկ խնդրահարույց այս փոփոխությունների հետևանքով զբաղվածության ծրագրերին հատկացվող պետական միջոցները ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծախսելու ամբողջական հնարավորություն: Սա ինքնաբերաբար կապահովի այս ծրագրերի ֆինանսական կատարողականը՝ պետական նպատակային միջոցները փոշիացնելու ճանապարհով:
Ի դեպ, մինչև 2014 թվականի համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում տիրում էր նույն՝ այսպիսի խնդրահարույց վիճակ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը