«Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30 %-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- այս մասին Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ` հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը:
Այսուհետեւ խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման եւ պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին:
Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին.
«Շատ եմ կարեւորում հաստատությունում բնակվող անձի մասնակցությունը իրեն տրամադրվող ծառայությունների գործընթացում: Դա կարեւոր է եւ՛ խնամյալի, եւ՛ տնօրինության համար՝ բացթողումները տեսնելու եւ շտկելու, մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:
Վերջին ստուգումների եւ դիտարկումների արդյունքում սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սենյակներըկ վերանորոգվեն՝ վերածվելով բնակիչների զբաղվածության եւ ժամանցի տարածքների:
Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներում իրականացվելու են շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը