15 10 2019

Շնորհակալություն բոլոր 1000 դրամ վճարող ՀՀ քաղաքացիներին. Մեսրոպ Մանուկյան

Շնորհակալություն բոլոր 1000 դրամ վճարող ՀՀ քաղաքացիներին. Մեսրոպ Մանուկյան

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Հաշվետվողականության» սկզբունքը հագելով, ինքս ևս անդրադառնում եմ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի վերջին` 13-րդ նիստի արդյունքներին.

1. Սահմանվեց եռամսյակային հաշվետվությունների նոր կարգ. ասել է` տնօրենի հաշվետվությունն այլևս կհրապարակվի www.1000plus.am կայքում, ինչը կարևոր քայլ է` հիմնադրամի նկատմամբ վստահության տեսանկյունից։

2. Հիմնադրամի միջոցները հնարավորություն տվեցին շահառու դարձնել նաև 1998-2008 թթ-ի զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին։ Ի դեպ տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության նորագույն ժամանակաշրջանում այդ 10 տարիներին ամենաքիչ զոհերն և հաշմանդամներն ենք ունեցել, ու դա է պատճառը, որ այս անգամ հնարավորություն եղավ համաժամանակյա` 10 տարվա «հետհաշվարկ» կատարել։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ 1000 ԴՐԱՄ ՎՃԱՐՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ. Ձեր շնորհիվ է այդ աջակցությունը` դրա կարիքն զգացող ընտանիքներին հասնում։

3. Խորհուրդը կարևորեց «հիմնադրամի դեսպանների» գործնեությունը, խնդիր դրվեց` հ/կ-ների կողմից նվիրատվությունների գաղափարն էլ ավելի արժևորել և մասսայականացնել

Հ.Գ. Հիմնադրամի գաղափարները ճանաչելի դաձնելը պետք է լինի ՀՀ ցանկացած քաղաքացու պարտավորվածություններից մեկը:

Հաջորդիվ կանրադառնամ հիմնադրամի տնօրենի հաշվետվությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ