05 06 2019

Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը վերսկսվել է

Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը վերսկսվել է

Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի նիստում հաստատվեց աշխատանքային գրքույկների (այսուհետ՝ գրքույկ) թվայնացման աշխատանքների ժամկետը մինչեւ 31.12.2019թ. երկարաձգելու մասին որոշումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Ծառայությունը դիմում է բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց, որոնց գրքույկները դեռեւս թվայնացված չեն.

Ծառայության տարածքային բաժինները ս.թ. հունիսի 4-ից վերսկսում են գրքույկների ընդունումը՝ թվայնացման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործատուները, որոնք ունեն մասնաճյուղեր կամ առանձնացված ստորաբաժանումներ, գրքույկները ներկայացնում են ելնելով անձնակազմի գործի վարման սկզբունքից (կենտրոնացված կամ ըստ ներկայացուցչությունների (մասնաճյուղերի):

Խնդրում ենք նկատի առնել, որ մինչեւ 01.01.2019թ. թվայնացված գրքույկներում անձանց ընդունման կամ ազատման մասին կատարված գրառումները կրկին թվայնացնելու համար հիմք չեն հանդիսանում եւ զերծ մնալ ավելորդ ծավալի աշխատանք կատարելուց:

Ֆիզիկական անձի գրքույկը, ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու անհնարինության դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից՝ տվյալի սուբյեկտի կողմից տրված պարզ լիազորագրի առկայության դեպքում:

2019 թվականի ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերող եւ կենսաթոշակառու հանդիսացող անձանց (այդ թվում՝ աշխատող) գրքույկները թվայնացման չեն ներկայացվում:

Գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը հորդորում է գործատուներին չհապաղել եւ գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Գրքույկները սահմանված կարգով թվայնացման ներկայացնելու նպատակով Ծառայությունն իր տարածքային բաժինների հետ միասին պատրաստակամություն է հայտնում պարզաբանելու բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց հուզող հարցերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ