ՀՀ կառավարության՝ մայիսի 16-ի նիստի մեկնարկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Աշխատիր Հայաստան» ծրագրին և ասաց, որ Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են: «2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանության առումով միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա: Առաջինը՝ մարդկային կապտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները»,- ասաց Ավինյանը և նշեց, որ այս ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու։
Գերատեսչություններին փոխվարչապետը խնդրեց մինչև հունիսի 15-ը ժամանակացույց պատրաստել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը