01 05 2019

Հայաստանում մարդկանց ստրկական պայմաններում աշխատեցնում են․ Մարուքյան

Հայաստանում մարդկանց ստրկական պայմաններում աշխատեցնում են․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Գորիսից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ նշեց, որ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առիթով բազմաթիվ շնորհավորանքներ է տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան:

«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, չեն հրամանագրում, արտաժամյա աշխատեցնում են, ավելին՝ աշխատեցնում են վատ պայմաններում։ Այսօր որեւէ մարմին չկա, որը հսկողություն կիրականացնի ու կպաշտպանի աշխատողների շահերը»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում, բայց նրանց իրավունքների խախտման դեպքում առաջինը հորդորում են դիմել դատարան:

«Ինչ լինում է, ասում են՝ դիմի դատարան, բայց աշխատողն ինչպե՞ս դիմի դատարան, եթե 60․000 դրամ է ստանում։ Մենք առաջարկել էինք, որ կառավարությունը վերստեղծի նախկինում փակված Աշխատանքի պետական տեսչությունը, որը կիրականացնի պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելով աշխատողների իրավունքները։ Հիմա պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։ Կառավարությունը մերժել է ԼՀԿ-ի առաջարկը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ