11 03 2019

20 տարի մարդիկ նորմալ աշխատում էին, Ջանջուղազյանը եկավ՝ էլ նորմալ չէ. Բողոքի ցույց



Մարտի 11-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գազավորված ըմպելիքներ արտադրողները: Նրանք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքների նկատմամբ։ Նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ