ԱՊՀ վիճակագրական հանձնաժողովը կազմել է «ԱՊՀ տարածաշրջանում կայուն զարգացման նպատակների ցուցանիշների մոնիթորինգ» զեկույցը, որի համաձայն, Հայաստանն աղքատության մակարդակով 2016 թվականին ԱՊՀ երկրների թվում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Աղքատության մակարդակով առաջին հորիզոնականում է Տաջիկստանը՝ 30,3 տոկոսով, իսկ երրորդ տեղում է Ղրղզստանը՝ 25,4 տոկոսով:
Հայաստանը 2015 թվականի համեմատ կրճատել է աղքատության ցուցանիշը 0,4 տոկոսով. 2015 թվականին աղքատության շեմից ցածր պայմաններում էր ապրում Հայաստանի բնակչության 29,8 տոկոսը:
Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին Հայաստանում աղքատության շեմից ցածր է ապրել տղամարդկանց 28,5 տոկոսը, կանանց՝ 30,2 տոկոսը:
Աղքատության համեմատաբար ցածր մակարդակներ են գրանցվել Ղազախստանում (2,6%), Ուկրաինայում (3,8%), Բելառուսում (5,7%): Ռուսաստանում 2016 թվականին աղքատ բնակչությունը կազմել է 13,3 տոկոս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը