20 03 2018

ԵՄ-ն ուզում է, որ երիտասարդները չլքեն Հայաստանը. Եվրամիության դեսպան



Եվրոպական միության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է չորս նոր ծրագիր՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության ներքո: Ծրագրերը հիմնականում կգործեն Երևանից դուրս գտնվող փոքր քաղաքներում՝ խթանելու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ։

Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1.9 միլիոն եվրո։ Մարտի 20-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին մանրամասներ ծրագրերի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ