ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների տարեկան վարկանիշը:
The World Happiness Report-ում ընդամենը 156 երկիր է ընդգրկվել:
Հայաստանը զբաղեցրել է 129-րդ տեղը, Վրաստանը՝ 128-րդ, Ադրբեջանը` 87:
Առաջին տասնյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան:
Զեկույցի հեղինակները երկրները դասակարգել են՝ պայմանավորված կյանքի տևողության, բնակչությանն ուղղված սոցիալական աջակցության, կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի գործոններով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը