15 03 2018

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝

  • Տեղեկացված լինելու իրավունք,
  • Անվտանգության իրավունք,
  • Ընտրության իրավունք,
  • Լսելի լինելու իրավունք,
  • Վնասի փոխհատուցման իրավունք,
  • Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք:

Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝ Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք: Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1998 թ.-ի հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր, այդուհանդերձ սպառողների իրավունքներն ամրագրվեցին 2001 թ.-ի հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ