Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիան, ովքեր դժգոհություն են ներկայացնում կառավարության բնակապահովման ծրարագրի վերաբերյալ:
«Խնդիրը նրանում է, որ կառավարությունը վերջին նախագծով ուզում է 3 մլն դրամ աջակցություն տրամադրել բնակարան ձեռք բերելու համար։ Այն էլ չափահասների դեպքում վերադարձնելու պայմանով։ Նախ 3 մլն դրամով ընդհանրապես հնարավոր չի տուն ձեռք բերել։ Տարբեր տեսակետներ է ներկայացվել կառավարությանը։ Տեսակետներից մեկը այն էր․ որպեսզի բնակչությունը չպակասի, համայնքներ կառուցեն։ Խոստացել են, որ մեր կարծիքներն էլ հաշվի կառնեն և որոշման մեջ գրի առնեն, բայց ինչպես տեսնում եք ոչ մի բան էլ րեն արել»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը