31 07 2023

Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են դեռ Կոռնիձորում

Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են դեռ Կոռնիձորում

Հինգերորդ օրն է դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ցավոք սրտի, այս պահի դրությամբ ևս իրավիճակը մնում է անփոփոխ։

«Հինգերորդ օրն է, ինչ հումանիտար բեռն անհնար է դարձել  տեղափոխել  Լեռնային Ղարաբաղ  (Արցախի Հանրապետություն)՝ Ադրբեջանի կողմից իրականացված ապակառուցողական մոտեցման պատճառով ։ Իսկ ԼՂ-ում ճգնաժամը սրվում է ժամ առ ժամ, և ժողովուրդն առերեսվում է այս ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ դժվարությունների»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց առաջնային նպատակը եղել է և մնում է հումանիտար բեռը հնարավորինս շուտ ԼՂ հասցնելը։

Լրագրողի հարցին, թե 68-ամյա քաղաքացու առևանգումը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ ստեղծված իրավիճակի վրա , Վարդան Սարգսյանն ասաց, որ այս միջաջեդպը չի կարող ունենալ որևէ արդարացում, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից կողմից բուժման նպատակով  առաջողական լուրջ խնդիրներ ունեցող քացաքացուն առևանգելն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային իրավական նորմերը, նաև բացահայտում է  ԼՂ ժողովրդի հետ կապված հեռահար նպատակները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ